կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 14:46
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. սպասվում է ձյուն

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. սպասվում է ձյուն

Մարտի 28-29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ․, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ․ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։

Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: