կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-16 10:57
Տարածաշրջան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի` մինչև չլուծվի ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլու

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի` մինչև չլուծվի ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ դարձյալ ԼՂ հարցով պայման է հնչեցրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Ըստ Haber.Star-ի՝  Չավուշօղլուն հայտարարել է, որ, մինչև չլուծվի ԼՂ հիմնահարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի:

Կրկնելով թուրքական իշխանությունների անգիրը, թե Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի 20%-ը, Չավուշօղլուն ասել է. «Առանց այս հիմնախնդրի լուծման` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»: