կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 20:27
Քաղաքական

Ադրբեջանն արդեն սկսել է Շուշիի փողոցների անվանափոխումը․ Արգամ Եղիազարյան

Ադրբեջանն արդեն սկսել է Շուշիի փողոցների անվանափոխումը․ Արգամ Եղիազարյան

Մի փոքր հակահայկական սիմվոլիզմ Շուշիում:

Ադրբեջանն արդեն սկսել է իրեն հանձնած Շուշիի փողոցների անվանափոխումը։ Օնլայն քարտեզներից առաջինը ադրբեջանի համար ծառայություն է մատուցել է Yandex Map–ը։

Քարտեզում փողոցների մեծագույն մասն անվանակոչվել է այն ադրբեջանցիների «պատվին», ովքեր ծնունդով քաղաքից են, կան ինչ–որ կապ են ունեցել քաղաքի հետ։

Մեր՝ Շուշիի տան փողոցը կրում է (էր) Հայաստանի հիմնադիր հայր Արամ Մանուկյանի անունը։ Իսկ գիտե՞ք, թե հիմա ում անունն է կրում այդ փողոցը։ Ոչ թե ադրբեջանի, այլ թուրքիայի հիմնադիր աթաթուրքի անունը։

Ի դեպ՝ Շուշիի այդ փողոցն Արամ Մանուկյանի պատվին անվանակոչելու առաջարկի հեղինակը հայրս է՝ Արթուր Եղիազարյանը, երբ երջանկահիշատակ Շահեն Մկրտչյանի գլխավորությամբ 1993 թ. ստեղծվել էր խումբ, որը զբաղվում էր Շուշիի այն փողոցների անվանափոխմամբ, որոնք օտար անուններ ունեին։

Մինչ այդ, 1992 թ.-ի հունիսից, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երբեմնի անդամներ Արթուր Եղիազարյանի՝ հորս և իր ընկերոջ՝ Արտաշես Տոռոզյանի հիմնադրված և նրանց միացած Կամո Ավետիսյանի և Արտակ Դաբաղյանի կողմից 1992 թ.-ի հոկտեմբերի 12-ից պաշտոնապես բացված Շուշիի ազգային վարժարանը նույնպես կրում էր Արամ Մանուկյանի անունը։

Արգամ Եղիազարյան