կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 17:20
Տարածաշրջան

Իրանական արտահանումը Ռուսաստան աճել է 105%-ով

Իրանական արտահանումը Ռուսաստան աճել է 105%-ով

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարել է, որ Իրանի արտահանումը Ռուսաստան աճել է 105%-ով:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Քազեմ Ջալալին ռուսական շուկան անվանել է իրանական ապրանքների արտահանման լավ տարածք՝ նշելով, որ «այդ երկիր արտահանումը 2020 թվականին աճել է 105% -ով»:

«Որպես Ռուսաստանի հարևան երկիր՝ Իրանը կարող է ձեռք բերել շուկայի իր մասնաբաժինը՝ մատակարարելով իրեն անհրաժեշտ որոշ ապրանքներ»,– նշել է նա։

Ըստ դեսպանի՝ «2019-ին Ռուսաստան արտահանման մեջ Իրանի մասնաբաժինը ավելացել է շուրջ 390 միլիոն դոլարով, իսկ 2020-ին աճել է ավելի քան 100% -ով՝ կազմելով 800 մլն դոլար»:

Նա շեշտել է, որ հակառակ Իրանը շրջափակելու՝ Արևմուտքի նկրտումներին, Իրանի աշխարհաքաղաքականությունն այնպիսին է, որ այն հնարավոր չէ արգելափակել և ճզմել: