կարևոր
316 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-22 18:47
Հասարակություն

Դատավորի մոտ ակնհայտ վախեր կան, մինչև վերջին կետը պայքարելու ենք անարդար դատական ակտի դեմ․ Միքայել Սրբազանի փաստաբան

«Միքայել Սրբազանն օբյեկտիվորեն անդրադառնում է ներհասարակական, սոցիալական, քաղաքական իրադարձություններին՝ որպես անհանգիստ քաղաքացի։ Երբ այդ դիտարկումները ցանկալի չեն իշխանությունների համար... իսկ Միքայել Սրբազանն ունի հեղինակություն, որից նրանք սարսափում են։ Նաև այս ամենով ցույց են տալիս, որ ով քննադատի իշխանություններին, կհայտնվի քրեակատարողական հիմնարկներում», - Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ Միքայել Սրբազանի նկատմամբ իրականցվող գործընթացը ազատ խոսքը լռեցնելու օրինակ է։

«Երբ մեղադրողներն իրենց ռեպլիկում ասում են, որ սա քաղաքական հետապնդում չէ, չի կարելի հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ–քաղաքական իրադրություննները գնահատել այս համատեքստում։ Ընկերներ, ինչի՞ երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվեց եկեղեցու դեմ արշավը և երբ Փաշինյանը հունիսի 4-ին գրառում կատարեց Միքայել Սրբազանի վերաբերյալ, դատախազությունը հիշեց դրանից 1 տարի 4 ամիս տեղի ունեցած հարցազրույցի բովանդակությունը»,–ասաց  Երեմ Սարգսյանը։
 

Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանն էլ  նշեց, որ ողջամիտ չէ, երբ որոշումը մինչ այժմ կայացված չէ։

Խոսքը՝  Սրբազանի պաշտպանների ՝ կալանքի ժամկետը 10 օրով երկարացնելու որոշման դեմ բողոքի մասին է, որի որոշումը կայացնելու ժամկետը հետաձգվել է 9 օրով։

«Իհարկե, ողջամիտ չէ, տրամաբանական էլ չէ, որտեղ օրենքը նման հարցերի համար սահմանում է առավելագույնը՝ 10 օր։ Նախ՝ առաջին որոշմամբ սահմանում է 10-րդ օրը, սա ինքնին պիտի ունենա հիմնավորում, իսկ ինչո՞ւ ոչ առաջին օրը, 2-րդ օրը, այլ հենց 10-րդ օրը։Եվ ամենատարակուսելին՝ հենց ամսի 17 կայացվում է որոշում՝ որշում չկայացնելը հետաձգելու մասին։ Եթե դու կարող ես նստել և որոշում կայացնել, կայացնում այն որոշումը։  Մի խոսքով՝ անհիմն է և մենք այստեղ կապ ենք տեսնում՝ սպասում են, երևի թե, Առաջին  ատյանի դատարնն ինչ կանի»,- ասաց փաստաբանը։