Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տրանսպորտային նախագծերը տարածաշրջանում. Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել դրանցից, եթե նորմալ պահի իրեն. Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ ԼՂ հակամարտությունը թողնելով անցյալում:
«Ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվեց Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակից հետո։ ԼՂ հակամարտությունն արդեն անցյալում է։ Այժմ մենք քննարկում ենք տրանսպորտային նախագծերը, որոնք կմիավորեն մի շարք երկրներ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Ալիևը: