Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի դիմումը
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրման կապակցությամբ
Հայաստանի քաղաքացինե՛ր
Հայաստանի Հանրապետությունը, որն իր պատմության ամենադժվար պարտության միջով է անցել, նոր փորձության առջև է, որից կախված է նրա լինել-չլինելու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու փորձի ընթացքում հատել է թույլատրելիի բոլոր սահմանները և երկիրը մղում է քաղաքացիական պատերազմի: Ռուսական «Իսկանդեր» հրթիռներից մինչև շարքերը չլքած հայ զինվորականներ՝ պարտվողի համար ձախողման մեջ մեղավոր են բոլորը: Բացի իրենից:
Նման իրավիճակում Փաշինյանի հաղթանակը կհանգեցնի դեմագոգի բռնապետության, որն իր նպատակների համար սոցիալական ցանցերում շահարկում է մտացածին իրականությունը: Փաշինյանի իշխանության տարիներըն արդեն ապացուցել են՝ նա այլ բանի ընդունակ չէ: Սա նշանակում է, որ երկիրը և ապագան խլվում են հայ ժողովրդից, ձեզանից՝ Հայաստանի քաղաքացիներից:
Լազարյան ակումբը միավորում է երկու պետությունների քաղաքացիների, որոնք անտարբեր չեն Հայաստանի, Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ: Ամենադժվար ժամանակներում Ռուսաստանի հետ դաշնակցած Հայաստանին աջակցելով՝ մենք միշտ ելել ենք հայ ժողովրդի՝ իր ներքին գործերը որոշելու ինքնիշխան իրավունքի հարգանքի: Մենք հաստատում ենք մեր դիրքորոշման անփոփոխությունը: Բայց ներքին գործերին չմիջամտելը երկրի և ժողովրդի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը քողարկող մանտրա չէ: Հատկապես այն բանից հետո, երբ վարկաբեկված ՀՀ իշխանություններին սատարող Թուրքիայի և այլ երկրների կողմից արդեն հայտարարություններ արվեցին:
Հայաստանի քաղաքացիները կանգնած են ընտրության առջև, և այդ ընտրությունը պետք է կատարվի:
Մենք դիմում ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե դեռևս պատասխանատվության գոնե մեկ կաթիլ ունեք Հանրապետության ճակատագրի համար, որին երդում եք տվել, ընդունեք միակ ճիշտ որոշումը: Վստահությունը չկորցրած մարդկանց հնարավորություն տվեք հաղթահարելու ձեր ստեղծած քաոսը: Հեռացե՛ք, Ձեր ժամանակն անցել է:
Միջազգային ռուս-հայկական
«Լազարյան ակումբի» խորհուրդ
1 մարտի 2021 թ.