Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկայում մեկնարկեց Լազարյան Ակումբի 6-րդ նիստը, որին մասնակցում են նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Աժ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը, գրասենյակի քաղաքական ներկայացուցիչ Սեյրան Բաղդասարյանը, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի քաղաքական և պետական գործիչներ։ Ողջույնի խոսքում Ակումբի Նախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ողջունեց մասնակիցներին և կարևորեց Լազարյան Ակումբի դերը հայ֊ռուսական համագործակցության զարգացման գործում։ Զատուլինը դատապարտեց Արցախի ժողովրդի բռնի հայրենազրկումն ու Արցախի բռնի հայաթափումը, որում, ըստ սենատորի, իր մեծ մեղքի բաժինն ու պատասխանատվությունն ունեցան ՀՀ իշխանությունները` իրենց վարած անհեռատես և հակահայկական քաղաքականությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, սենատոր Վլադիմիր Ջաբարովը։
Համաժողովին ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը կներկայացնի ՀՀ իշխանությունների քաղաքական կուրսն ու ռուս֊հայկական հարաբերությունների նոր մարտահրավերները թեմայով բանախոսություն։
Տարբեր թեմաների շուրջ ելույթներ կունենան Մայիս Քամալովը, Արա Այվազյանը, Հրանտ Բագրատյանը, Թաթուլ Մանասերյանը, Վիկտոր Անատոլեվիչ Նադեին Ռաեվսկին , Լուսիկ Ղուկասյանը, Անդրեյ Արեշեվը և այլոք։
Լազարյան Ակումբի վեցերորդ նիստի ավարտին կցուցադրվի Այ Ջազոյանի «Արարատի ստորոտին» վավերագրական ֆիլմը։