Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական հեղինակավոր Коммерсантъ-ը «Նիկոլ Փաշինյանը թամբում է հրապարակը» վերնագրով հոդված է հրապարակել։
«Նա փորձում է պահել իշխանությունը այնպես, ինչպես վերցրել է այն երեք տարի առաջ: Հայկական ընդդիմությունը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, և մնում է պաշտոնապես ձեւակերպել նրա հեռացումը, ապա՝ հետաքննել իշխանությունների՝ ինչպես գործողությունները, այնպես էլ անգործությունը: Բայց կառավարության ղեկավարն այլ բան է մտածում: Նա փորձում է փրկել աթոռը՝ կիրառելով փողոցային պայքարի՝ իր սիրած մարտավարությունը: Նախկինում դա օգնել է նրան վերցնել իշխանությունը, այժմ նա հույս ունի պահպանել այն՝ ցուցադրելով ժողովրդական աջակցություն: Մարտի 1-ին պարզ կդառնա՝ արդյո՞ք վարչապետը դեռ ունի այս ռեսուրսը:
Կա միայն միտինգ անցյալի և ապագայի միջև
Երևանը մարտի 1-ին ցույցեր կանի: Տարբեր առիթներով երեք գործողություններ տեղի կունենան մայրաքաղաքում: Երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն իր համակիրներին դուրս կբերի՝ 2008 թ. մարտի 1-ին զոհվածների հիշատակը հարգելու։ Այն ժամանակ, նախագահական ընտրություններից հետո, որոնց մասնակցում էր Տեր-Պետրոսյանը և պարտվել էր Սերժ Սարգսյանին, սկսվեցին բողոքի ցույցեր, ապա՝ անկարգություններ, որոնց ընթացքում տասը մարդ զոհվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանն ուղղված երթն ու հանրահավաքը կանցկացնեն ընդդիմադիր 17 կուսակցություններ, որոնք միավորված են Հայրենիքի փրկության շարժումում: Բայց կառավարության ղեկավարը մտադիր չէ դրսից դիտել իրադարձությունները: Նա մարդկանց հորդորեց գալ Հանրապետության հրապարակ`երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «լուրջ խոսակցության» համար:
Կարելի է վիճել, թե որքան արդյունավետ ու լավն է Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հայաստանի վարչապետ: Բայց մի բան հաստատ է՝ նա ուժեղ է փողոցային քաղաքականության մեջ: 2018-ի գարնանը նա մրցակցությունից դուրս էր. նրա կանչով Երևանի փողոցներն ու հրապարակները մի քանի անգամ լցվեցին բազմաթիվ մարդկանցով, որոնք անհամբեր որսում էին քաղաքական գործչի յուրաքանչյուր բառը և հնազանդորեն հետևում նրան:
Երեք տարի առաջ մայիսին տասնյակհազարավոր ցուցարարներ ստիպեցին խորհրդարանին, որտեղ այդ ժամանակ Փաշինյանի աջակիցները միայն ինն էին, այդ թվում`ինքը, ընտրել ընդդիմության առաջնորդին որպես վարչապետ: Դրանից հետո նա իրեն հռչակեց ժողովրդի վարչապետ, իսկ այդ ժամանակից ի վեր անընդհատ կրկնում է դա և պարբերաբար կիրառում «փողոցը»՝ իր շահերից ելնելով: Դրա օգնությամբ նա հասավ իր մարդու ընտրությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում, այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններում հեշտությամբ հաղթեց նրա «Իմ քայլը» դաշինքը:
Այժմ Նիկոլ Փաշինյանը, որի ժողովրդականությունը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի պարտված պատերազմից հետո, հույս ունի, որ «փողոցը» կերկարաձգի իր կյանքը իշխանության և քաղաքականության մեջ: Սա կարող է աշխատել այն պայմաններում, երբ վարչապետի հակառակորդներն ի վիճակի չլինեն փողոցային զանգվածների միջոցով ճնշում գործադրել նրա վրա...
«Վարչապետի գործունեության հետաքննություն կլինի, և դա կլինի իրավական գործընթաց: Երբեք չպետք է կրկնել այն, ինչ արեց Փաշինյանը, որը հանրահավաքում նախ հայտարարեց Քոչարյանի դատավճիռը և միայն դրանից հետո սկսվեց հետաքննությունը: Մենք չպետք է կրկնենք նրա սխալները»,- հեռանկարներն է նախանշում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Նա համոզված է, որ շուտով ընդդիմությունը հասնելու է նախ երկրում ռազմական դրության վերացմանը. «քանի դեռ այն ուժի մեջ է, խորհրդարանում վարչապետի վերաբերյալ հարցը լուծել հնարավոր չէ, իսկ հետո անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին»։
Վտանգավոր մոտիկություն
Քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե պահպանի իր պաշտոնը. «Նա փորձում է սոցիալական պառակտում ստեղծել և ապավինել հասարակության այն հատվածին, որին կարող է մոբիլիզացնել: Դա փոքր մաս է, հատկապես՝ եթե վարչական բաղադրիչը հանեք: Բայց նրան հաջողվում է ինչ-որ մեկին հավաքել: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ վարչապետը նստելու է անշարժ: Իրավիճակում հաղթող դուրս գալու համար հարկավոր է բռնապետություն, ռեպրեսիա ընդդեմ ընդդիմության: Բայց այն կառավարիչը, որի դեմ բանակն է, չի կարող բռնապետ լինել: Հիմա հարցը դիալեկտիկական է՝ կա՛մ դու լուծման մի մասն ես, կա՛մ խնդրի մի մասն ես: Փաշինյանը խնդրի մի մասն է, և առանց նրա հեռանալու՝ ճգնաժամը հնարավոր չէ լուծել»: Բայց նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, ասում է փորձագետը, նրա քաղաքական ուժը «կշարունակի կառչած մնալ իշխանությունից»:
Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ բանակցային գործընթացն ակնհայտորեն ընթանում է, եւ քննարկվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակներ: «Նրանք կարող են ինչ-որ կերպ կարգավորել քաղաքական խնդիրը: Բայց կան շատ նրբություններ և մանրուքներ՝ ով և ինչպես է կազմակերպելու այս ընտրությունները»,- ասում է նա:
Ընդդիմությունը, պնդելով, որ երկրի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած տեխնիկական ժամանակավոր կառավարությունը պետք է ստանձնի երկրում իշխանությունը, ակնհայտորեն այս կերպ հույս ունի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ մարդկանց դուրս մղել ընտրական գործընթացներից:
Բայց ավելի վստահորեն ենթադրություններ անելու համար պետք է վերապրել մարտի 1-ը: Ընդդիմության և իշխանությունների հանրահավաքները ոչ միայն տեղի կունենան նույն քաղաքում, այլև ժամանակային սերտ հարևանությամբ», – գրում է Коммерсантъ-ը։