կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 22:20
Աշխարհ

ԵՄ-ն մեկ տարով կերկարաձգի Ղրիմի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով կերկարաձգի Ղրիմի դեմ պատժամիջոցները

ԵՄ երկրները որոշում են կայացրել երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները  եւս մեկ տարով: Այդ մասին BBC-ին հայտնել են Բրյուսելի սեփական աղբյուրները:

Առայժմ խոսքը միայն քաղաքական որոշման մասին է, որը իրավաբանորեն կամրապնդվի ավելի ուշ:

Նշենք, որ գործող պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի հունիսի 25-ին` Ղրիմի` Ռուսաստանին միանալուց հետո:

Պատժամիջոցները ներառում են առանց ուկրաինական հավաստագրերի ապրանքների ներկրման եւ արտահանման, ինչպես նաեւ թերակղզում ներդրումներ կատարելու արգելք: