կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 12:30
Քաղաքական

ԵՄ-ն 9 ամսով կերկարաձգի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

ԵՄ-ն 9 ամսով կերկարաձգի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Երեկ տեղի ունեցավ Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվում էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը: Ռուսաստանի միակ հույսը Հունաստանն էր, որը կարող էր արգելք հանդիսանալ ԵՄ համար՝ չերկարաձգելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

 

Սակայն արդեն այսօր New-York Times-ը հայտնում է, որ, այնուամենայնիվ, Հունաստանը կողմ է արտահայտվել պատժամիջոցների երկարացմանն ու սև ցուցակի ընդլայնմանը: Ենթադրվում է, որ ԵՄ-ն Հունաստանին կլորիկ գումար է խոստացել` պարտքերը մարելու համար: Երեկ ԵՄ արտգործնախարարները որոշեցին ընդլայնել պատժամիջոցների տեսակները Ռուսաստանի դեմ:

 

Պատժամիջոցների ցուցակը կքննարկվի փետրվարին կայանալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ: Reuters գործակալության տվյալներով` էականորեն կկրճատվի ռուսական ընկերությունների պարտքերի մարման ժամկետը, ինչ կդժվարացնի ազատ միջոցների որոնումը էներգետիկ ոլորտի կարևորագույն ձեռնարկությունների համար: Հաջորդ կետով նախատեսվում է նոր սահմանափակումներ մտցնել նավթագազային ոլորտի նորագույն տեխնոլոգիաների հասանելիության համար, որոնց միջոցով Ռուսաստանն այսօր նավթի ու գազի պաշարներ է հայտնաբերում Արկտիկայում:

 

Նոր պատժամիջոցների մեջ ներառվելու է նաև SWIFT կոդի անջատումը, որի հետևանքով Ռուսաստանը չի կարողանա բանկային փոխանցումներ իրականացնել, սակայն այս քայլից ԵՄ-ն կարող է հետ կանգնել, քանի որ մտավախություն ունի, որ Ռուսաստանն այլ երկրների հետ կարող է այլ նախագիծ ստեղծել, որը հնարավարություն կտա իրականացնել բանկային փոխանցումները:

 

Ըստ նախնական տվյալների` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն ևս 9 ամիսով: