Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հաղորդումը մի նպատակ է հետապնդում՝ պարզել 44-օրյա պատերազմում մեր զավակների մահվան հարցում կա՞ն մեղավորներ, մեր պարտության հարցում կա՞ն պետական դավաճաններ, թե՞ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվում էր նրա և ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով գործ չհարուցելու համար։
«Այս պահանջը այնքան հասկանալի է, որ ցանկացած մարդու համար այն ընկալելի է, պետք է ընդամենը ունենալ մի փոքր ազգային շահագրգռվածություն այս կապակցությամբ։ Դատախազությունը գտնվում է, որ մեր հաղորդման մեջ առերևույթ դավաճանության հատկանիշներ և լիազորությունների անցում առկա է․ եթե առկա է, ուրեմն ի՞նչն է խանգարում, որ առանձին գործի վարույթում քննեն»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։
Մանրամասն՝ տեսանյութում․