կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 15:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակցողի փոփոխությունը ճակատագրական եղավ․ Կարինե Աճեմյանը՝ Սերժ Սարգսյանի առանցքային շեշտադրումների մասին

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը առանձնացրել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից մի քանի առանցքային շեշտադրում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Առաջինն, ըստ նրա, այն է, որ հստակ ասվեց, որ բանակցողի փոփոխությունը կարող էր ճակատագրական լինել երկրի համար։

«Ինչպես ժամանակը ցույց տվեց, ոչ միայն ճակատագրական եղավ բանակցողի այդ փոփոխությունը, այլև եղավ ողբերգական հետևանքներով, շատ մեծ կորուստներով՝ և՛ մարդկային, և՛ տարածքային՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,-նշեց Կարինե Աճեմյանը։

Նա շատ կարևոր է համարում նաև Սերժ Սարգսյանի հայտարարած այն միտքը, որ՝ այժմ  հակաղարաբաղյան շարժում է ընթանում։

«Որովհետև տարիներ առաջ մենք անկախության հանգրվանին եկել ենք  հենց ղարաբաղյան շարժումով։ Այս շարժումն, իհարկե, որակել հակաղարաբաղյան, հակահայկական շարժում շատ հիմնավոր է այն առումով, որ սա մի շարժում էր, որի իրական նպատակը հենց Արցախի հանձնումն էր․ մենք սա տեսնում ենք փաստերով»,-ասաց Աճեմյանը։

Հաջորդ ամենակարևոր շեշտադրումը, նրա խոսքով, «7 տարածք», «տարածքների հանձնում» արտահայտությունների մասին է, որոնք, ըստ Աճեմյանի, իրենց թեզերն են եղել։

«Դիվանագիտության մեջ, բանակցային գործընթացում շատ կարևոր են ձևակերպումները։ Ինչո՞վ են կարևոր․ սա ահռելի աշխատանք է, ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը երկար տարիների ընթացքում մեծ էվոլյուցիա է ապրել, որովհետև Սերժ Սարգսյանը հենց այն բացառիկ մարդկանցից է եղել, ով տիրապետում է բոլոր ելևէջներին այս բանակցային գործընթացի և երբևէ որևէ սակարկություն, որևէ զիջման մասին խոսք չի եղել»,-ասաց Կարինե Աճեմյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․