կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 14:06
Հասարակություն

Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում». Խնձորեսկի ղեկավար

Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում». Խնձորեսկի ղեկավար
Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»․ գրել է Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։
 
«Երեկվանից համացանցում, և ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը:
 
Պատերազմի ավարտից ի վեր՝ տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց, հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները և բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի. արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում:
 
Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում:
 
Հ.Գ. ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ վռազիր, իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարևոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականությանը»,- գրել է Խնձորեսկի ղեկավարը։