Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն մեկ ամիս կլինի, որ մտածում եմ հարցմամբ պարզել Գյումրի քաղաքում նիկոլի վարկանիշը: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինձ համար ինչ նշանակություն և կարևորություն ունի Գյումրին: Դրան էլ վրադիր՝ մեր կուսակցության Շիրակի մարզի տարածքային կառույցի գործունեության համակարգողն եմ:
Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ այսօր ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այդ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 200 մարդ, որոնց մի մասը Շիրակի մարզի մյուս համայնքներից էին, մի մասը ոստիկանության ծառայողներ, իսկ մի փոքր մասն էլ Երևանից:
Փաստորեն այսօր շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ տղաներին»:
Նշենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ Գյումրու Վարդանանց հրապարակում հանրահավաք էին անցկացնում՝ իրենց աջակցությունը հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: