|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Փետրվարի 10-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին (Grand Duke Henri):
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց դեսպանի և Մեծ Դքսի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցության խորացման, հայ և լյուքսեմբուրգցի ժողովուրդների պատմական առնչությունների շուրջ։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանային զարգացումներին դեսպան Բալայանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները՝ երախտագիտություն հայտնելով ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լյուքսեմբուրգի կառավարության սկզբունքային դիրքորոշման և հետևողական կեցվածքի համար։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։