Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:
Վրաստանի նախագահընաևիր շնորհավորանքները փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Նախագահ Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև գոյություն ունենակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:
Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:
Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:
Փոխնախարար Զալկալիանին,շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ,նշեց, որ խորհրդանշական է, որ ՀՀ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում սկսում է Վրաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման25-ամյակի հոբելյանականտարում:
Դավիդ Զալկալիանին նաև գոհունակությամբ նշեց, որ վրացական կողմն ուրախ է, որՎրաստանում տարեցտարի աճում է հայզբոսաշրջիկների թիվը:
Իր հերթին դեսպան Սադոյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքումայդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի: