Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանից տխրահռչակ «վերելակային դիվանագիտության» մասին իր բանաստեղծությունն է ուղարկել Իրանահայ գրողների միության փոխնախագահ, թարգմանիչ, բանաստեղծ Էդվարդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ
(Փաշինեան-Ալիև վերելակային բանակցութեան հետքերով)
Շատ անգամներ միտք եմ արել
Թէ՝ երկու մարդ վերելակում՝
Սահմանափակ վայրկեաններում,
Ո՞նց են կարող լուրջ հարցերի մասին խօսել,
Բանակցել ու եզրակացնել,
Ու երկուստեք համաձայնուել։
Տասը յարկ էլ թէ բարձրանաս վերելակով,
Կամ վայր իջնես,
Մի րոպէ էլ չի պահանջուի․
Այդ միջոցը համբուրուելու համար անգամ բաւարար չէ,
Էլ ինչ մնա՜ց բանակցելու
Քաղաքական, միջպետական խրթին հարցեր։
Այդ մտքերով յաճախ տարուած
Շատ եմ խորհել երկար-բարակ,
Վերջը գտել պատասխանը,
Աւելի շուտ՝
Հաւանական պատասխանի մի տարբերակ,
Ահա՛ և այն․
- Ինչքա՞ն կուզես տամ, ու փակենք
Տարիների էդ խնդիրը։
-Տասը միլիարդ։
- Տասը միլիա՞րդ․․․ իջի՛ր գարդաշ,
Էդքանով ողջ քո երկիրը կառնեմ, ա՛յ մարդ։
- Լաւ, դո՛ւ ասա քո կարծիքը։
- Երկու կը տամ․․․
- Երկո՞ւ․․․, չէ՛, չէ՛ ե՛կ կխօսենք։
- Շատ-շա՜տ․․․ երեք։
- Երեքն ի՞նչ է․․․ գնա՛ վերև․․․
- Դէ լաւ, եախչի, արի հինգով համաձայնուենք։
-Եղաւ, հինգով համաձայն եմ։
Վերելակի դուռն է բացւում
Դուրս են գալիս երկու երկրի ղեկավարներ
Ուրախ-ուրախ ձեռք սեղմելով
***
Իսկ դուք ունէ՞ք այլ տարբերակ․․․