|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փարիզում հրատարակվող Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա կատարված ահաբեկչական հարձակման արդյունքում խմբագրության տասը լրագրող է սպանվել. հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ահաբեկիչները եղել են երկու հոգի: Նրանք, «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով զինված, մտել են խմբագրություն և գնդակահարել լրագրողներին: Մեկ այլ աղբյուրի պնդմամբ` զոհերի թիվը 11 է: Կան վիրավորներ:
Հիշեցնենք, որ երգիծական հանդեսը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման պատճառով մի քանի անգամ հայտնվել է սկանդալային իրավիճակներում: 2011թ. հանդեսը հերթական համարը նվիրեց իսլամական թեմային, որից հետո խմբագրության առջև անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ դրանց մասնակիցներն այրեցին խմբագրության շենքը:

