Միասին կարող ենք
կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-16 18:53
Տնտեսական

«Կարմիր լենտ» էին կտրում, բայց եթե հիմա գնաք, տնտեսական գործունեություն չկա․ տնտեսագետ

«Կարմիր լենտ» էին կտրում, բայց եթե հիմա գնաք, տնտեսական գործունեություն չկա․ տնտեսագետ

Նիկոլ Փաշինյանը մարզային նախընտրական այցերը կառուցում է 7-8 տարիների «ձեռքբերումները» ներկայացնելու, հաշվետու երևալու տրամաբանության վրա․ թե տնտեսական ի՞նչ հաջողություններով է  նախընտրական փուլ մտնում Նիկոլ Փաշինյանը, 168am-ի հետ զրույցում գնահատել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նա նախ ուշադրություն հրավիրեց հատկապես տնտեսական այն հնարավորությունների վրա, որոնք չեն կապիտալիզացվել, բաց են թողնվել։

«Կոնկրետ ժամանակահատվածում որևէ երկիր, որևէ պարագայում որոշակի տնտեսական ակտիվություն ունենում է, որոշակի աճեր լինում են, դրական զարգացում լինում է, բայց դա բավարա՞ր է, թե՞ ոչ, կամ՝ արդյո՞ք դա մոտ էր այն հնարավորությանը, որ մենք ունեցել ենք՝ հարցին եթե պատասխանենք, ապա պատասխանը կլինի բացասական,- արձանագրեց մասնագետը և հավելեց,- Քովիդի համավարակից հետո պատիկներով անկում ենք ունեցել և միակ երկիրն ենք եղել տարածաշրջանում, որ այդպես էլ տնտեսական նախորդ տարվա անկումը չի կարողացել վերականգնել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: