Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կասեցրել է ամերիկացի զինվորականների զգալի մասին Գերմանիայից հետ կանչելու որոշումը: Պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ավելի վաղ հավանություն էր տվել Գերմանիայից 9,5 հազար զինվորականի դուրսբերմանը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այժմ վերլուծում է նախկին նախագահի որոշումը․ ըստ «Կոմերսանտ»-ի՝ հայտնել է երկրի զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար Թոդ Ուոլթերսը:
«Վերջում պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը որոշում կկայացնի ԱՄՆ նախագահի հետ»,- լրագրողներին ասել է Ուոլթերսը:
Նրա խոսքով՝ Օսթինը զորքերի դուրսբերման մասին որոշման «շատ մանրակրկիտ վերանայման փուլում է», որոշումն այժմ «սառեցված է»:
Դոնալդ Թրամփը խոստացել էր կրճատել Գերմանիայում ռազմական անձնակազմի թիվը 34,5 հազարից 25 հազարի՝ ՆԱՏՕ-ին Գերմանիայի վճարումների ուշացման պատճառով: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասել է, որ ԱՄՆ-ը կարող է փոխել դուրսբերման պլանները, եթե Գերմանիան կատարի երեք պայման՝ դադարեցնի «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը, որպես 5G ծառայություն մատուցող՝ չընտրի չինական Huawei-ը և արագացնի իր պաշտպանունակությունն ամրապնդելու ծրագրի կատարումը: