Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել Հայկ Սիրունյանի անդրանիկ ժողովածուն, որը էսսեների և բանաստեղծությունների փոքրիկ ու բովանդակալից դարան է. azgonline.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ կողքիս ապրող մարդուն դժվարությամբ եմ բանաստեղծ համարում, առավել դժվարությամբհայտարարում դրա մասին, բայց Հայկ Սիրունյանին բանաստեղծ եմ համարել հենց այն օրը, երբ նա համալսարանի միջանցքում ինձ մեկնեց բավականին տանջված մի թուղթ, որի վրա յուրահատուկ ձեռագրով արձանագրված էր մեծ մտածումների չափածո մի արձանագրություն: Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդալով
` Հայկին, որ հետո հավատարիմ ընկեր ու եղբայր էր դառնալու, սկսեցի վերաբերվել որպես ապագա խոստումնալից մեծ բանաստեղծի: Այդպես էլ եղավ:
21-րդ դարում թղթի վրա գրող Հայկ Սիրունյանն իր գրչով հմտորեն կարողացել է կամուրջ ստեղծել հայ գրականության դասական ավանդների և արդի բանաստեղծական մոտեցումների միջև. դա Հայկի հաղթանակն է, հաղթանակը անցյալի ուրացման հանդեպ, մոտեցում, որն այսօր ուղղակի խեղդում է ժամանակակից գրական մթնոլորտը:
Հայկն իր հոր` անցյալ դարի 60-70-ականներին հաջողությամբ գրական ասպարեզ իջած բանաստեղծ, հրապարակախոս Ղուկաս Սիրունյանի մտավոր-գաղափարական խտացումն է:
Այս ժողովածուն ազդարարում է Հայկի ասելիք ունենալու հանգամանքը միայն, նա իր բուն ասելիքը դեռ հետո է ասելուիրար գերազանցող ժողովածուներով: Հայկն այլընտրանք չունի, նա պետք է կատարի իր պոետ հոր խնդրանքն ու պահանջը. Հայկը երևույթ է դառնալու, գրական երևույթ, հանրային դեմք: Եվ ես վստահ եմ, որ նրա ընկերությունը վայելում եմ այն ժամանակ, այս խոսքերն ասում եմ այն ժամանակ, երբ շատերը դեռ չեն ճանաչում նրան, շատերն էլ, չարաչար սխալվելով, թերահավատությամբ են նայում ապագայի այս մեծ մարդուն
` երևույթին, դեմքին:
Գերմանացի գրող Գյոթեն ասում էր.
«Բոլոր հայրերը ուզում են, որ իրենց երեխաները իրականացնեն այն, ինչ իրենց չի հաջողվել»:
Ես կարծում եմ, ավելի ճիշտ վստահ եմ, որ Ղուկաս Սիրունյանը միշտ ցանկացել է` իր որդի Հայկը վառի Սասունի
իրենց խլված տան օջախն ու զիլ ձայնի արձագանքները պատերին խփելով` մաքրի պիղծ հետքերը թուրքի.
«Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա»…
Հ.Գ. Փետրվարի 19-ին` Թումանյանի ծննդյան օրը
գիրքը նվիրելու օրը, կգինեձոնենք «Ադամամութ»-ը:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ