Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վրաստանի ՆԳՆ-ն թույլ չի տա երկրում հեղափոխություն իրականացնել: Հայտարարությունն արել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին հունվարի 28-ին. հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվել են՝ Վրաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Նա հայտարարել է, որ բացառում է նման սցենարը:
«Տարիներ շարունակ նրանք ասում էին՝ հեղափոխությո՛ւն, հեղափոխությո՛ւն: Անհեթեթություն... Հեղափոխություն չի լինի, թող չերազեն դրա մասին: Մենք միշտ կկատարենք մեր պարտականությունները»,- ասել է Գոմելաուրին:
Նա հավելել է, որ երկրում իշխանությունը պետք է փոխվի, բայց ընտրությունների միջոցով, ոչ թե՝ հեղափոխական վերափոխումների:
Հիշեցնենք, որ Վրաստանում 2020-ի նոյեմբերից քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Ընդդիմության ամենամեծ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և մի շարք այլ քաղաքական ասոցիացիաների առաջնորդներ հայտարարել են, որ անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները «կեղծվել են»: Ընդդիմության միայն չորս անդամ է համաձայնել մտնել խորհրդարան, իսկ մնացածները հայտարարել են օրենսդիր մարմնի բոյկոտի մասին: