կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 12:49
Արցախ

Նույնիսկ Ռուսական կայսրության՝ 1897 թ. մարդահամարում Շուշիի բնակչությունը մեծ մասամբ հայկական էր

Նույնիսկ Ռուսական կայսրության՝ 1897 թ. մարդահամարում Շուշիի բնակչությունը մեծ մասամբ հայկական էր

Երկու օր առաջ ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դուք ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։

Ցավոք, եթե ամիսներ առաջ Շուշիի հայկական պատկանելությունը փորձում էինք ապացուցել միջազգային հարթակներում, ապա այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ սեփական իշխանություններին ենք ստիպված լինում ապացուցել Շուշիի հայկական պատկանելությունը։

1897 թ. Ռուսական կայսրությունում անցկացվել էր առաջին մարդահամարը, որի համաձայն՝ Շուշի քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում էր 25 881 մարդ, որից՝

- հայեր՝ 14 420,

- թաթարներ (ներկայումս ադրբեջանցիներ)՝ 10,778։

Բացի հայերից ու թաթարներից, Շուշիում ապրում էին նաև՝

- ռուսներ՝ 396 մարդ,

- լեհեր՝ 133,

- մոլդովացիներ և ռումինացիներ՝ 73,

- վրացիներ՝ 39,

- գերմանացիներ՝ 12,

- պարսիկներ՝ 5,

- հրեաներ՝ 4 մարդ:

Ըստ մարդահամարի՝ Շուշի նահանգի ընդհանուր բնակչությունը կազմում էր 138.771 մարդ, որից՝

- հայերը՝  73 953,

- թաթարները (ադրբեջանցիներ)՝ 62 868 մարդ։