Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ ցրտահարության հետևանքով Գյումրիում տարեց կին է մահացել:
«Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ:
Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: Ինչևիցե տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հողարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»,-ասված է գրառման մեջ: