Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում այսօր կայացած Փաշինյան–Պուտին–Ալիևը հանդիպմանը։
«Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։
Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից ու դրան հաջորդած համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։
Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին»,-գրել է Աբրահամյանը։