կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-07 18:48
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տպավորություն է, որ մեր ննջարանում հրդեհ է, բայց մենք խոհանոցում կաֆել ենք խփում․ Ռուբեն Մելիքյան

Մեր երկրում լրջագույն պրոբլեմ է առաջացել, մենք աղետի մեջ ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Իրավական ուղի» կազմակերպության հրավիրած՝ «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում անդրադառնալով դատարանների հարցին։  

«Մենք արժանապատվության աղետի, քաղաքական աղետի մեջ ենք, մոտենում է սոցիալ-տնտեսականը, և մեկ էլ մարդիկ որոշում են, որ նոր դատարան են ստեղծում, կալանքի, խափանման միջոցների հարց են լուծում․․․ այդպես չի լինում, սա անտրամաբանական է», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նրա մոտ այնպիսի տպավորություն է, որ «ննջարանում հրդեհ է, բայց մենք խոհանոցում կաֆել ենք խփում»։

Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ խոսքի ազատության տիրույթում է գտնվում նաև հանրության համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Բայց մեկ էլ մեր ՊՆ-ն հայտարարում է, որ զոհերի, գերի ընկածների, անհետ կորածների թիվը պետական գաղտնիք է։

«Էդ ո՞նց է պետական գաղտնիք, ինչպե՞ս ստացվեց։ Մենք ուզում ենք իմանալ, թե այս ծանրագույն պատերազմը ի՞նչ է արժեցել մեր հասարակությանը․ սա հարյուր տոկոսով լեգիտիմ է»,-ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ մարդը պետք է իմանա՝ քնել-զարթնելուց հետո իր անկողնուց մի մետր այն կողմ դեռ Հայաստանի Հանրապետությո՞ւնն է, թե՞ արդեն ՀՀ-ն չէ և պետք է տները վառել։ Սա ևս տեղեկատվություն ստանալու հարց է՝ սկզբունքային կարևորության իրավունք։

Մանրամասն՝ տեսանյութում․