Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանը 2021 թ.-ի Ջրօրհնեքի արարողության խաչի քավորն է՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա Պաշտպանության բանակի զորականներից է։
Գոռ Պետրոսյանը ծնունդով Շիրակի մարզի Աղին գյուղից է։ 2019 թ.-ին զորակոչվել է Մարտակերտի զորամաս, արժանացել է «Քաջարի մարտիկ» մեդալին։
Պատերազմի ընթացքում մասնակցել է Մարտակերտի մարտական դիրքերի պաշտպանությանը, ապա հետախուզական դասակով եղել է Մատաղիսում, մասնակցել է Ֆիզուլիի ինքնապաշտպանության մարտերին։ Եղել է «Մարտունի 2-րդ»-ում, Ճարտարում մասնակցել է դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցմանը։
Դեկտեմբերի 18-ին արժանացել է «Արիության մեդալի»։
«Գոռ Պետրոսյանի քաջության, հերոսության և անձնվեր նվիրումի շնորհիվ շատ և շատ հայորդիներ շարունակում են ապրել, գոհանալ և փառք տալ Աստծուն, որ տեսան այս օրը, աղոթակից եղան մեզ հետ։ Թող Աստված իր օրհնությունները իջեցնի Սուրբ ջրի մեջ, որ խաչը պահապան լինի հայոց ազգին, հայոց բանակին»,- պատարագի ընթացքում հայտարարեց քահանան։
Մանրամասն՝ տեսանյութում․