Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում: Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում:
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նաև 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: