Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով էլ խափանվեց Սիսիանից հետո նրա «հաղթարշավը» դեպի Գորիս, Կապան, Մեղրի։
Հիշեցնենք, որ նա հանկարծ հիշեց, որ երկրում սուգ է, եւ չի ուզում բիրտ ուժ կիրառել, մինչդեռ շաբաթ օրը Եռաբլուրում ոստիկանները չխնայեցին անգամ սեւազգեստ մայրերին ու զոհվածների հարազատներին․ նրանց տրորելով՝ ճանապարհ բացեցին Փաշինյանի ու իր թիմի առաջ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում