|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը:
Լավրովը հավելում է, որ կա հնարավորություն` տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք առկա են առ այն, որ միջանցքն ըստ նշանակության չի գործում:
Սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե իբր ՀՀ-ից Արցախ զինամթերք և, մասնավորապես, ականներ են տեղափոխվել Արցախ, ինչը չի համապասխանում իրականությանը:
Ինչ վերաբերվում է ռուս դիվանագետի` ադրբեջանական կասկածները վերացնելուն ուղղված տեխնիկական միջոցների հնարավոր իրացմանը, ապա սա էլ, ըստ էության, վերաբերում է ադրբեջանցիների այն նախապայմանին, որը նախատեսում է միջանցքում տեխնիկական վերազինում անել` ռենտգեն տեղակայել և ՀՀ-ից Արցախ բեռնափոխադրումը վերահսկել»: