|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 14-ին Նախիջևանում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի համատեղ տեխնիկական հանձնաժողովի նիստ`Խոդաաֆարին և Գըզ-Գալասը ամբարտակների, ինչպես նաև Օրդոբադ և Մարազադ հիդրոէլեկտրակայանների համագործակցության և շահագործման վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել, թե ինչպես կարելի է շարունակել համագործակցությունն այդ նախագծերի շուրջ: Համատեղ տեխնիկական հանձնաժողովի նիստերը կանցկացվեն երեք փուլով. հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը:
2016-ին Թեհրանում Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր ամբարտակների և էլեկտրակայանների կառուցման ու շահագործման մասին համաձայնագիրը, որը հաստատվել է երկու երկրների խորհրդարանների կողմից: Այս էներգետիկ ծրագրի իրականացման համար արդեն ստեղծվել է համատեղ տեխնիկական հանձնաժողով, որը կազմված է Ադրբեջանի և Իրանի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաներից և փորձագետներից:
Օրդոբադի և Մարազադի ամբարտակների կառուցման և շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել է Թեհրանում 2014 թ.-ին: