|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը սկսված է։ Այն իրականացվում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ռուս խաղաղապահների մասնակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը ազատ են արձակվել և այժմ Բաքվում են։
Հիշեցնենք՝ նրանք կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԱՀ պետական սահմանը, առևանգել և սպանել անչափահաս Սմբատ Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել Երևան քաղաքի Ա.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին։ Ասկերովն ու Գուլիևը ցմահ ազատազրկման էին դատապարտվել։