Դավիթ Վանյանը գրում է.
«Մոմ դարձած մայրերը, հայրերը, եղբայրներն ու քույրերը, բարեկամներն ու ընկերներն են զոհված հերոսների լուսանկարները զետեղում, պատմում իրենց զավակի ու ընկերոջ սխրանքի մասին, հուսահատ արձանագրումներ են անում, թե՝ տեսեք, սա էլ իմ արյունն է, իմ որդին, իմ զավակը, որ մատաղվեց, բայց հաղթանակի չհասանք։ Բայց Դուք հիշեք նրան։
Սա ի՞նչ պետություն է, որ մի կայք չի ստեղծում ու այնտեղ չի հրապարակում մեր նահատակների անուններն ու լուսանկարները, հուշարձան չի նախաձեռնում, չի պատմում նրանց հերոսության մասին։ Մի՞թե սա պետության առաջնակարգ իրավասության ու պարտականության հարցը չէ։ Մի՞թե մայրերն ու հայրերը, ցավը սրտում ամբարած, պիտի ստիպված լինեն պատմել նրանց մասին։
Ու՞ր եք, իշխանություն։ Ինչու՞ չեք հրապարակում գլխատվածների ու անարգվածների անունները։ Քանի՞ քանի անգամ Ձեզ պիտի կոչենք ողջախոհության ու Ձեր սրբազան պարտականությունների կատարման։ Այդ պարգևավճարը ստանալիս, Ձեր հոգում խղճի խայթոց չե՞ք զգում։ Ու՞ր է "հերոսների պաշտամունք" կոչված երևույթը։ Դուք արժեզրկեցիք Երևանի ամենասուրբ վայրը՝ Եռաբլուրը։ Այն դարձրիք սովորական գերեզմանատուն։ Դուք պատիվ արժանապատվություն ունե՞ք։ Ու՞ր եք, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, ԿԳՄՍ, Երկրապահ։ Ի՞նչ եք մտել Ձեր թաաքստոցները։ Զինվորը հաղթել է, պետությունը պարտվել։ Դուրս եկեք և մեկ առ մեկ մատուցեք այդ անունները՝ դափնեպսակով ու պատվախնդրությամբ։