կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 10:28
Հասարակություն

Աստղագուշակ. դեկտեմբերի 11

Աստղագուշակ. դեկտեմբերի 11

Խոյ. Եթե սիրելիի հետ հարաբերությունները վատանան, կրակը չթեժացնեք, ավելի լավ է ոչինչ չձեռնարկեք, ամեն ինչ իքնաբերաբար կհանդարտվի:

Ցուլ. Աջ ու ձախ խոստումներ մի շռայլեք, քանի որ հնարավոր է չկարողանանք կատարել ու ամոթով մնաք: Արեք այն, ինչ ձեր ուժերի ներածին չափով է:

Երկվորյակ. Այսօր հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Հնարավոր է երեկոյան զբոսանք ընկերների հետ, որի ընթացքում կհանդիպեք հին ընկերոջ, որը մինչև հիմա ձեր հանդեպ անտարբեր չէ:

Խեցգետին. Այսօր ձեզ մի տեսակ ծույլ կզգաք, ոչինչ անելու տրամադրված չեք լինի: Մի հակառակվեք ինքներդ ձեզ ու հանգստացեք, դուք դրան արժանի եք:

Առյուծ. Դժվարությունները, որոնք կունենաք անձնական կյանքում, կարտացոլվեն նաև աշխատանքում: Դուք հնարավոր է մի փոքր թերանաք գործում:

Կույս. Մի վախեցեք դժվարություններից, որոնք ձեզ սպասում են հետագայում: Դուք ի զորու եք հաղթահարել դրանք բոլորը:

Կշեռք. Կյանքի սովորական ռիթմը կխախտի ինչ-որ հաճելի իրադարձություն՝ կապված ձեր անձնական կյանքի հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների:

Կարիճ. Աշխատավայրում ամեն ինչ իդեալական է, ինչը չես ասի անձնական կյանքի հետ կապված: Որոշ անախորժություններ են սպասվում:

Աղեղնավոր. Աշխատավայրում այսօր դուք ուղղակի կփայլեք, դուք ձեզ լավագույն լույսի ներքո կցուցադրեք, ղեկավարությունը դա կգնահատի:

Այծեղջյուր. Այսօր մի փոքր լարված օր է սպասվում, ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես պլանավորել եք, բայց մի սրտնեղեք, դա ժամանակի հարց է:

Ջրհոս. Ընկերների հետ հաճելի հանդիպում կանցկացնեք, նրանց վաղուց չեք տեսել ու շատ եք կարոտել:

Ձկներ. Այսօր փորձեք ինտրիգների մեջ չներքաշվել, դուք ազնիվ եք, պատմության վերջում մեղավորը հենց դուք դուրս կգաք: