Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց դուք իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Առողջ բանականությամբ ղեկավարվեք, մի հավատացեք ամենին, ինչ ուրիշներն են ասում: Նրանց խոսքերը կարող են շեղել, իսկ ահա ինքնուրույն ընդունած որոշումները հաջող կլինեն:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ: Կարևոր կլինի իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելը, ժամանակին անհրաժեշտ ուղղությամբ քայլեր անելը. այդժամ դրված նպատակներին հասնելու համար շատ ժամանակ պետք չի լինի: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շտապել պետք չէ: Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ գործեք: Չմտածված խոսքերն ու արարքները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, նույնիսկ եթե չխնդրեք դրա մասին: Բայց նման հուշումները միշտ չէ, որ լավը կլինեն. ամենակարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել:
Երեկոն հարմար է գնումների համար: Այդ հատվածում կարող եք քննարկել ընտանեկան ծրագրերը, որոնց իրագործումը ծախսեր է պահանջում: Կկարողանաք օպտիմալ լուծում գտնել: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե որքան կարելի է խնայել՝ դրա համար առանց մեծ ջանքեր գործադրելու:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-2202&slot=content&api=2.0&ref=hushak.com×
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Հավանական են փոքրիկ դժվարություններ, ոչ մեծ տարաձայնություններ: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի, նորանոր հնարավորություններ կբացվեն: Օգտակար կլինի հին գաղափարների մասին հիշելը. ամենայն հավանականությամբ հիմա կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:
Նշանի որոշ ներկայացուցիչներ հեռվից լավ լուրեր կստանան: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի, բիզնեսի կամ ֆինանսական ոլորտի հետ: Հնարավոր են համագործակցության ոգեշնչող առաջարկներ: Այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Թեթև ու հետաքրքիր օր է, որը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը, դուք նոր հնարավորություններ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես հասնել լավագույն արդյունքների: Լավ գաղափարներ կունենաք: Մի քիչ ժամանակ է պետք ամեն ինչ մտածելու համար, իսկ հետո անպայման կգտնեք ամենը կյանքի կոչելու ձևը:
Բարենպաստ օր է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Սիրելի մարդու հետ հարաբերությունները դրական հույզեր կպարգևեն: Չի բացառվում՝ երեկոյան որոշումներ ընդունեք, որոնք կազդեն ձեր հետագա կյանքի վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է բարդ գործերի, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ կարող եք հասնել այն նպատակներին, որոնց վաղուց եք ձգտում: Հաճախ դուք հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշի ուժերի սահմաններում չի եղել:
Հեշտությամբ համախոհներ կգտնեք, երբեմն մարդիկ իրենք ձեզ օգնություն կառաջարկեն: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Դուք շատերին դուր կգաք, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Ինտուիցիան կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Խաղաղասիրաբար տրամադրվեք: Դա էլ բավական կլինի, որպեսզի խնդիրներ չստեղծեք ո՛չ ձեր, ո՛չ էլ շրջապատողների համար: Օրը հարմար չէ վեճերի համար. դրանցում ճշմարտություն չի ծնվի, փոխարենը բոլորի տրամադրությունը կփչանա: Շատ հարցերի քննարկում արժե պարզապես հետաձգել, իսկ այսօր միայն հաճելի զրույցներ տանել այն մասին, ինչը բոլորին է հետաքրքիր:
Զգույշ եղեք գումարի հետ: Օրը հարմար չէ դրանք վտանգի ենթարկելու, ինչ-որ կասկածելի նախագծերի մեջ ներդնելու համար: Փոխարենը սիրո մեջ հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր վերջերս ամենևին էլ ռոմանտիկ տրամադրված չեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Պատասխանատու օր է, որը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Հիշեք, որ շտապելու կարիք չկա, դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ ունեք: Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ամեն մանրուք կնկատեք, ինչն էլ կարող է նշանակալի դեր խաղալ:
Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտում էիք: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Շատ թյուրիմացություններ կպարզվեն, շրջապատողների հետ շփումներն էլ թեթև ու հաճելի կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարդ օր է: Ստիպված եք լինելու զբաղվել դժվար գործերով, իսկ երբեմն էլ գործ ունենալ մարդկանց հետ, որոնց չեք համակրում: Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, պրովոկացիաներին չտրվել ու ոչ միանշանակ իրավիճակներում ձեզ ճիշտ պահել: Իրենց աջակցությունը կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Ավելորդ չի լինի պայմանների փոփոխությունը. նույնիսկ նոր վայրերում զբոսանքը կառույգացնի ձեզ: Նրանք, ովքեր նախընտրում են մնալ տանը, լավ է բազմազանություն մտցնեն իրենց կյանքում, ինչ-որ անսովոր գործով զբաղվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Արդյունավետ օր է: Ինտուիցիան կհուշի՝ երբ կարելի է հույս դնել միայն ձեզ վրա, իսկ երբ է լավ դիմել օգնության խնդրանքով: Դուք ուժերը խելամիտ կբաշխեք, արագ կյանքի կկոչեք ծրագրերը: Տարաձայնություններն ու վեճերը քիչ հավանական են, իսկ եթե դրանք տեղի ունենան, հեշտությամբ կպաշտպանեք ձեր ճշմարտացիությունը, փաստարկները ձեռքի տակ կլինեն:
Արժե զգույշ լինել գումարի հետ, լավ է չշտապել գնումների հարցում: Հիմա դուք ուշադրություն կդարձնեք վառ, էքստրավագանտ, անսովոր իրերին, բայց քիչ կմտածեք՝ արդյոք դրանք պետք են ձեզ: Խոշոր գնումներ անելուց առաջ արժե խորհրդակցել մարդկանց հետ, որոնց վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, թյուրիմացություններ: Բայց ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել, և դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Պետք չէ հետաձգել այն, ինչ կարող եք հիմա անել: Լավ կանցնեն կարևոր զրույցները. դուք շատերին կապացուցեք ձեր ճշմարտացիությունը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի լուրերով, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Այդ հատվածում կարող եք ընտանեկան գործերի հետ կապված որոշումներ ընդունել: Ձեզ համար պարզ կդառնա՝ ինչպես լուծել շատ ու շատ խնդիրներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար է առօրյա, հասկանալի ու ոչ այնքան հոգնեցնող գործերով զբաղվելու համար: Ցանկալի չէ ռիսկի դիմել: Եթե մտադիր եք նոր բան ստանձնել, ամեն ինչ կշռադատեք, համոզվեք, որ համախոհներն աջակցելու են ձեզ:
Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, հաշտեցնել հարազատներին, որոնք վերջերս շատ էին վիճում: Կուրախացնեն ընկերների ու համախոհների հետ շփումները, դուք հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Երեկոն հրաշալի է ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ ապագայի մասին պարզապես երազելը օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ բիզնես-գաղափարը կամ ստեղծագործ նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ գումար ստանաք: Հիշեք, որ այն արժե ծախսել ոչ թե հաճելի մանրուքների, այլ կարևոր բանի վրա:
Օրը լավը կլինի շփումների տեսանկյունից. դուք միանման լավ լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Ձեր արժանիքները շատերը կտեսնեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: