կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 11:01
Քաղաքական

ՄԱԿ-ն իրականացնում է ԼՂ հակամարտության գոտու կարիքների գնահատում

ՄԱԿ-ն իրականացնում է ԼՂ հակամարտության գոտու կարիքների գնահատում

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ԼՂ-ում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին հարցին և նշել, որ ՄԱԿ-ի կառույցների ներգրավման հարցում չկան խոչընդոտներ, սակայն որոշ հարցեր դեռևս մշակման փուլում են:

Նա կրկին ընդգծել է ՄԱԿ-ի՝ հայկական և ադրբեջանական կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու  պատրաստակամությունը:

«Մեր OCHA-ի գործընկերները (Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ) և ՄԱԿ-ի այլ համապատասխան գործակալություններ և մարմիններ աշխատում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատում իրականացնելու համար, որպեսզի հստակ պատկերացում կազմվի տեղում մարդասիրական և ցանկացած այլ կարիքների վերաբերյալ:

Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլոր համապատասխան դերակատարները լիովին համագործակցեն մեզ հետ` անխոչընդոտ մուտքն ապահովելու և առաքելությունն առաջ շարժելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը: