|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինան հակաօդային պաշտպանության միջոցների կարիքների միայն 10 տոկոսն ունի․ Զելենսկի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նիստում տեսակապի միջոցով պատասխանելով ներկաների հարցերին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մենք ունենք մեր հակաօդային պաշտպանությունը։ Բայց այն բավարար չէ: Մենք պայքարում ենք տարածքով մեծ եւ տեխնիկայի ու հրթիռների առումով մեծ երկրի դեմ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ուզում է, որ երկինքը փակելու հնրավորություն լինի։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Գերմանիան ՀՕՊ առաջին համակարգն է տրամադրել Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ը հաստատել է իր աջակցությունն այս ուղղությամբ։ «Շատ ենք ուզում, որ այս աջակցությունը մի քանի անգամ շատ լինի: Ֆրանսիայից եւ Իտալիայից նույնպես հզոր քայլեր ենք ակնկալում, ինչով էլ նրանք մեզ օգնեն։ Մենք ունենք 10 տոկոսը նրա, ինչ մեզ անհրաժեշտ է»,- ասել է Զելենսկին։