կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 00:05
Քաղաքական

Վայրկյան առաջ հեռացեք և ազատեք հայությանը ձեր ներկայությունից. Տիգրան Ներսիսյանը՝ իշխանություններին

Վայրկյան առաջ հեռացեք և ազատեք հայությանը ձեր ներկայությունից. Տիգրան Ներսիսյանը՝ իշխանություններին

Վայրկյան առաջ հեռացեք և ազատեք հայությանը ձեր ներկայությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը:

«Այսքանից հետո, երբ թշնամի երկրի ղեկավար придурок-ը իր խեղկատակների  շքերթին հայտարարում է, որ «Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ է իրենցը», իսկ մյուս թշնամի երկրի придурок-ը հայտարարում է որ «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դասեր քաղի Ղարաբաղյան  պատերազմից», իսկ մեր երկրի վարչապետը իր   պատգամավորներով և իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ՝ պետք է  ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի  համար, ցավոք, պետք է բանակցել հաղթող   կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարևան երկրի հետ», «կարծում եմ,  որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», « Ադրբեջանի և Թուրքիայ հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»,   հարց է առաջանում՝ ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք: Ումի՞ց պետք է վախենա, նրանցի՞ց   թե՞ ձեզնից:

ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը և  համայն հայությունը  կիմանա՝ դուք պարզապես թուրք  եք, թե՞ շարքային դավաճան:

Մեկ վայրկյան առաջ հեռացեք և ազատեք Հայությանը ձերներկայությունից․

հ․գ․ Այսօր՝ խոր խարան խայտառակության»,- գրել է Ներսիսյանը: