|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պաշտոնական տվյալներով` Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ: Զոհվածների հարազատները ասում են, որ այլևս իմաստ չեն տեսնում իրենք կյանքում. գրում է tjournal.ru-ն` անդրադառնալով «Զիմնյայա վիշնյա»-ում տեղի ունեցած հրդեհին:
Կայքն անդրադարձել է հրդեհի հետևանքով իրենց հարազատներին ու ընկերներին կորցրած մարդկանց: Նրանց թվում է Սարգիս Խումարյանը, ով կորցրել է որդուն ու թոռանը: Որդու մարմինը նրանց ցույց չեն տվել, նա ճանաչել է որդուն մատանիով և խաչով:
Խումարյանը ցանկանում էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել նրան` խստորեն պատժել բոլոր մեղավորներին, սակայն չի հասցրել: Նրա խոսքով` իր թոռը մարզպետի մրցանակի դափնեկիր էր ու կարող էր «հայտնի ֆիզիկոս դառնալ», եթե չմահանար:
Տղամարդը չգիտի՝ ինչով կզբաղվի հետագայում: «Ի՞նչ անեմ 70 տարեկանում: 70 տարեկան, պատկերացնո՞ւմ եք»,- ասել է նա:
Մյուսների պատմություններին կարող եք ծանոթանալ այստեղ: