Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաշտոցի պողոտայի՝ Փակ շուկայի տարածքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցները շուկայից դուրս եկան և գնումների սայլակներով փակեցին պողոտան՝ հայտնում է Yerkir.am-ը։
Սայլակների կաղամբներն ու դդումները, ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, խորհրդանիշն են այս կառավարության։
Սա ակցիաներից մեկն է․ նույն ժամին քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները փակել են ճանապարհները։
Հանուն այն մարդկանց, որոնք չեն պատրաստվում հեռանալ երկրից, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա Ոստիկանությանը ևս կոչ արեց այդպիսի կեցվածք հայտնել։
Քաղաքացիները միացան բողոքի ակցիային․ որոշ վարորդներ ձայնային ազդանշան տվեցին և հայտարարեցին, որ միանում են ակցիային։
«Մենք մեր ոտքը գետին ենք խփում և ասում ենք՝ հետ ենք բերելու մեր արժանապատվությունը»,-ասաց մեկ այլ մասնակից։
«Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկեցին ցուցարարները և երթով շարժվեցին առաջ։
«Մեր նպատակը ոչ թե փողոց փակելն է կամ Ոստիկանության բաժիններ ընկնելը, այլ հասարակությանը ցույց տալը, որ կան մարդիկ, որոնք պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար և նրանք հետ չեն կանգնելու։ Կառավարության մեջ կան մարդիկ, որոնց կեցվածքն ավելի վատ է, քան այս դդումի կեցվածքը»,-ասաց ՀՅԴ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանը՝ ցույց տալով սայլակների միջի բանջարեղենը։