Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մշակույթ» համահայկական հիմնադրամը երեկ ամփոփեց իր մեկամսյա գործունեություը: Այս ընթացքում նրանց աջակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պապոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Հիմնադիրների նպատակն է հասնել որակյալ մշակույթ ունենալուն: «Մենք ձեւական չենք աշխատելու: Եթե հիմնադրամն իր կիզակետում պահի ժողովրդի արժեքները ու քաջալերի նրանց, դա հիանալի արդյունք կտա: Այս մշակութային հիմնադրամը պետք է կարողանա ընթերցանության իրական կարիք ունեցողին անվճար գիրք հասցնել: Ջանում ենք բոլորին հասանելի դարձնել, դրա համար էլ հիմնադրամը եղել է մի քանի քաղաքներում` «Խրախուսենք ընթերցանությունը» խորագրով»,- ասաց հիմնադրամի նախագահ Ռազմիկ Դավոյանը` հավելելով, որ իրենք ջանում են միավորել երիտասարդ ստեղծագործողներին:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աբգար Ափինյանի խոսքերով` այսօր առկա ճգնաժամից գործող կառույցներից եւ ոչ մեկը դուրս չի գա մինչեւ լուրջ աշխատանքներ չտարվեն: “Պիտի աշխատենք մեր դռները բաց պահել Հայաստանի մշակութային կյանքի տաղանդավոր մարդկանց առջեւ: Ինչպես գիտեք հաջորդ տարի Երեւանը հռչակված է գրքի մայրաքաղաք, մենք ավելի վաղ սկսեցինք եւ նպատակ չէ մեկ տարի գործելը”,-ասաց Ափինյանը նշելով, որ ուշադրություն դարձնեն այն փաստին, որ իրենց նպատակը ոչ թե նոր բան սովորեցնելն է, այլ վաստակաշատ մարդկանց լսելՆ է: Ի դեպ հավելենք, որ հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսնում “Գրական կյանք” թերթը, որն, բանախոսի հավաստմամբ, այսօր արդեն ունի 5 հազար տպաքանակ: “Սակայն կա ֆինանսական խնդիր` հարկավոր է վճարել ստեղծագործողին, այստեղից էլ առաջ կգա որակը”,-ասաց Ա. Ափինյանը: Ռ. Դավոյանի խոսքերով գործելու համար իրենց շուրջն են հավաքել տաղանդավոր մարդիկանց դրա համար էլ այսօր իրենց հետ է Երվանդ Մանարյանը, ով արդեն խորհրդի անդամ է: “Մեր մշակույթում անորակությունն այնքան է շատացել, որ դանակն արդեն ոսկորին է հասել: Հիմա հիմնադրամի առաջադրած խնդիրների շրջանակը հետաքրքրական է, ժամանակի ընթացքում կընդգրկի նաեւ այն հարցերը, որոնց, գուցե դեռ չենք անդրադարձել”,-ասաց Մանարյանը: Դեռ երիտասարդ հիմնադրամը ունի բազմաթիվ ոլորտներին վերաբերող ծրագրեր, որոնք ուղղղված են մշակույթի զարգացմանը: Անդամների խոսքերով նրանք ամեն ինչ կանեն, որ բացվի որակյալ մշկույթի ճանապարհը: “Երկիր”-ի այն հարցին, թե վերջին ժամանակններում շրջանառվում է, որ Աբգար Ափինյանը հարում է կյանքի խոսք աղանդին հերքվեց նրա կողմից: “Ստահակներ են բոլոր նրանք, ովքեր այդպիսի խոսակցությունների պատճառ են դարձել”,-ասաց նա: Սաթենիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ