Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող Սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի 98կգ քաշայինների պայքարում արցախցի Արման Ավանեսյանը նվաճել է ոսկե մեդալն ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերում հայ սամբիստը ժամանակից շուտ հաղթանակի է հասել համապատասխանաբար ռուսաստանցի Մագոմեդ Հասանովի և խորվաթ Մարինո Ջուգանչիչի նկատմամբ։
Ավելի վաղ Հայաստանի 5 ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Դավիթ Հովսեփյանը, 79 կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը։Առաջնության առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ):
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին: