կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 13:30
Քաղաքական

Նիկոլի կերտած կործանարար արժեքային համակարգի արդյունքը մեր հավաքական պարտությունն է. Լիլիթ Գալստյան

Նիկոլի կերտած կործանարար արժեքային համակարգի արդյունքը մեր հավաքական պարտությունն է. Լիլիթ Գալստյան

Մի ամբողջ պատերազմ նիկոլի հրահանգով հասարակությանը ստով ու ցինիկությանբ մոլորեցրած, ըստ էության մեր ողբերգությունը թամաշա սարքած Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն դեռ շարունակում է սպաներ կրթել, այլեւ ժամեր առաջ հետեւալ գրառումն է արել. «Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

Նա նշել է. 

«Քավարանի ու քաղաքական բարոյականության մասին եմ մտածում…մտածում ինչպես կասեցնել պետության կորուստը...իսկ…

Մի ամբողջ պատերազմ նիկոլի հրահանգով հասարակությանը ստով ու ցինիկությանբ մոլորեցրած, ըստ էության մեր ողբերգությունը թամաշա սարքած Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն դեռ շարունակում է սպաներ կրթել, այլեւ ժամեր առաջ հետեւալ գրառումն է արել. «Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Բացի ցանցում հրապարակելուց ժամանակի ընթացքում նաեւ գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ»:

Մեր բանակի հերոսապատումներին չեմ կասկածում, մեր զինվորին հավերժ պարտք եմ/ենք, պարզապես շունչս կտրվում է, կարկամում եմ  դրա հետ առնչվելու Արծրունի «համարձակությունից»:

Նաեւ վախենում եմ, այդ գրառումը հավանած այն երկու հազարից:

Իսկ ես քավարանի ու քաղաքական բարոյականության մասին եմ մտածում…մտածում եմ, ինչպես կասեցնել պետության կորուստը...

Չեմ կարող չմտածել, որովհետեւ այս համընդհանուր կոլապսից ու նվաստացնող պարտությունից հետո պետականություն կառուցելու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Որովհետեւ այսօր արդեն օրակարգային է բուն Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը եւ նույքան սպառնալի՝ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցը:

Իսկ կապիտուլյացիայի, պարտության եւ կոլապսի առաջնորդ նիկոլը, գոնե նոմինալ, դեռ մտնում է կառավարության շենք…

Իրականում ամեն ինչ հենց սրան էլ գնում էր, մի՞թե նիկոլը թաքցնում էր: Իհարկե՝ ոչ: Գոնե ամեն ինչ 0-ից սկսելու եւ կազմաքանդելու իր նկրտումներում նա առավելագույնս անկեղծ էր: Նրա գործունեության 2.5 տարին եւ նրա բուն հանձնառությունը հենց սրան էր ուղղված:

Այս ճանապարհին նրա հիմնական զինանոցն ու հենարանը նիկոլի ցինիկ սուտն էր եւ այդ սուտը  սպառող հասարակությունը:

նիկոլի կերտած կործանարար արժեքային համակարգի արդյունքը մեր հավաքական պարտությունն է: Այնուամենանիվ/չեմ ուզում երկար գրել/, ունեինք եւ ունենք մի միջավայր, որը հնարավոր դարձրեց նիկոլի աղետաբեր գոյությունը: Ուզենք, թե՝ ոչ, պիտի ընդունենք…

Ունի՞ արդյոք հասարակությունը այս անառողջ, անբարո արժեհամակարգը թոթափելու, ես կասեի քավարանով անցնելու ռեսուրսներ, կամք, ցանկություն: Եթե անկեղծ, ես կասկածում եմ:

Կարո՞ղ ենք արդյոք պետականություն կառուցել. կրթություն, մշակույթ, բանակ, տնտեսություն, դիվանագիտություն, պետական ինստիտուտներ կառուցել  հասարակության այսպիսի որակներով: Այսպիսի որակներով՝ ոչ:

Ոչ, որովհետեւ մեր հասարակության մի զգալի մաս չի գիտակցում իրավիճակի աղետալիությունը, գուցեեւ անդառնալիությունը: Որովհետեւ մեր վարքից, ապրումից, մտածումից, գոյության կերպից հեռացել է բարոյականությունը:  Մեր բոլոր կարմիր գծերը հատված են, մենք կորցրել ենք ոչ միայն պետական սահմանը, կորցրել ենք ներքին, մարդկային-քաղաքացիկան սահմաններ…

Այս երկսայր ողբերգության մեջ իշխանության դերակատարությունը որոշիչ է, նա է արժեքների գեներատորը…

Հ.Գ

Երբ ամերիկյան համալսարանում էի սովորում, մեկին հեռացրին արտագրելու համար»,- գրել է նա։