կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-24 14:35
Իրավական

Ե՞րբ է ՀՀ դատական համակարգի գործունեությունը գնահատվել, ու ի՞նչ արդյունք կա. Լիլիթ Գալստյան

Արդյո՞ք դատաիրավական համակարգի գնահատման վերլուծության լուրջ գործընթաց կազմակերպվել է, մեր դատաիրավական համակարգում որո՞նք են խոչընդոտները, խնդիրները, որո՞նք են ինստիտուցիոնալ բացերը, որոնք պահանջում են դիմել անցումային արդարադատության. խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին հարց ուղղեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Փոխնախարարը պատասխանեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ ԵԽ չափանիշների հիման վրա կատարվել է Հայաստանի ամբողջ դատական համակարգի գործունեության գնահատում, և վեր են հանվել բոլոր բացերն ու խնդիրները, որոնք կան ՀՀ դատական համակարգում։