|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է:
Պատերազմի պատճառով մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանկավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
«Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում են, իսկ փրկարար ծառայողներն այս ծանր ու դժվար օրերին Արցախում իրենց մարդասիրական առաքելությունն են կատարում: Մենք պարտավոր ենք աջակցել այդ ընտանիքներին» -ընդգծել է ծառայության տնօրենը:
Կարեն Սարգսյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամի անձնակազմին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, Արցախի փրկարար ծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերած հոգատարության և աջակցության համար: