Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ժողովրդի արգանդը չի ամլացել, հայ ժողովուրդը կգտնի նրան, ով Նիկոլից հետո կկարողանա բանակցել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ելույթի ժամանակ։
Նա նշեց, որ չի ասելու՝ «Նիկոլ դավաճան», որ չիջնի նիկոլական մակարդակին:
«Նիկոլը 2,5 տարում զրկեց հերոսականությունը, դրա փոխարեն դնելով հակահերոսին: Գլխատեց բանակը: Դա եղավ այն օրերից, երբ դդմազգիներից մեկին դրեց կրթության նախարար, ով արմատախիլ էր անում ամեն հայկականը: Խաղաղության համար որեւէ մեկը այնքան արյուն չի տվել, որքան մենք, եւ տվեցինք այսօր: Տվեցինք ապաշնորհության, անընդունակության, խելապակասության պատճառով»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ այս խելացի, աշխարհը զարմացրած ժողովրդին ղեկավարելու համար Նիկոլ Փաշինյանի ուսերը շատ էին թույլ։
«Պարտվածներին արհամարհում են, նրանց հետ չեն բանակցում, ոտքի թեթեւ շարժումով մի կողմ են նետում, որովհետեւ Նիկոլի բանակցելը մենք տեսանք մի գիշերվա մեջ»,-ասաց Սրապիոնյանը:
Նրա զգացողությամբ՝ մարդու սրտին մեխված դաշույնի արժեք ուներ Իլհամի ու Մեհրիբանի շրջելը ղարաբաղյան տարածքով:
«Մտավորականների տեղն այստեղ էր, իրենց հեղինակավոր խոսքը այստեղ պետք է հնչեր: Նրանք պետք է փաստեին, թե ինչ պետք է լինի: Եթե որոշ մտավորականներ վախենում են իրենց կաշվից, ապա այդ կաշին վաղուց վերածվել է մորթի: Ես խոսում եմ այն մտավորականների մասին, որոնք իրենց աթոռների ու բազմոցների տակից, իրենց կանանց կամ ամուսինների ներկայությամբ խոսում են այս կառավարության անտանելիության մասին, թող գան այստեղ բարձրաձայնեն»,-ասաց նա՝ դիմելով մտավորականներին:
Նա արձանագրեց, որ շատ մեծ վտանգի առջեւ ենք կանգնած եւ այդ վտանգն արդեն մտնում է մեր դռնից ներս:
«Բոլոր այն միամիտ մարդիկ, որ մտածում են, թե բանակցություններով Նիկոլի գցած քարը հորից կարելի է հանել, բավականին շատ են սխալվում: Երեկ Պուտինը շատ հստակ հայտարարեց, որ այն կոմիտեն, որը վերահսկելու է խաղաղապահների գործընթացը, լինելու է Ադրբեջանի տարածքում եւ այդ տարածքներից մեկն էլ համարեց այն նվիրատվությունը, որտեղ այսօր շրջում են Ալիեւն ու Մեհրիբանը: Ուրեմն դա կարող է լինել նաեւ Արցախում, իսկ դուք շատ լավ գիտեք, որ 5 կմ-անոց Լաչինի միջանցքով պարսատիկով կխփեն հայերին: Դա մեզ համար երբեք կյանքի ճանապարհ չէ: Եթե թուրքերը հաստատվեցին Քարվաճառում՝ հաշվեք Վարդենիսի կեսը չունեք»,-ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք Իգոր Սարգսյանի խոսքը, որ՝ կապիտուլյացիայից հետո, Օնի՛կ Գասպարյանը պետք է գնահատի իր կյանքի արժեքը։
Ավելի վաղ հաղորդել էինք ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի խոսքը, որ՝ թուրքական զորքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել։
Ավելի վաղ հայտնել էինք հեգաբան Միհրդատ Մադաթյանի խոսքը, որ որևէ մեկը Փաշինյանի հետ ճանապարհ չունի գնալու, ինչո՞ւ է ինքը ճանապարհային քարտեզ ներկայացնում։
Նշենք, որ հանրահավաքից րոպեներ առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են ՀՔԾ։
Մանրամասն՝ տեսանյութում․