կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 17:58
Արցախ

Ինչո՞ւ են տեղափոխվում մարտակերտցիները ևս

ՀՀ իշխանությունների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ստորացուցիչ համաձայնագրով Մարտակերտի շրջանը թեև չի հանձնվում թշնամուն, այդուհանդերձ, Մարտակերտի շրջանի բնակիչները հայտնվել են ծայրահեղ անորոշության մեջ: Մինչ օրս հայտնի չէ նրանց կարգավիճակը, հայտնի չէ, թե ինչպիսի՞ անձնագիր են կրելու, ո՞ւմ օրենքներն են տարածվելու իրենց վրա և այլն: Այս մղձավանջային վիճակը շատերին ստիպում է օր առաջ լքել իրենց բնակավայրերը, փրկել տարիների տքնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքից ինչ-որ բան:

Շահումյան-Քարվաճառի շրջանը դավադրաբար գերության հանձնելու, իսկ տեղի ազգաբնակչությանը հայրենազրկելու, տնավեր դարձնելու ճակատագրական օրվա նախօրեին Քարվաճառում հանդիպեցինք հերթական մարտակերտցուն, որը անասունները տեղափոխում էր ՀՀ Գեղարքունիքի մարզ, ինքը ևս, ընտանյոք հանդերձ, տեղափոխվում այնտեղ: Ստորև ներկայացվող տեսանյութում նա ներկայացնում է՝  ինչպիսի հարցեր են ծառացած Մարտակերտի բնակչության շրջանում, որոնց պատասխանների բացակայությունը ստիպում է մարդկանց հեռանալ իրենց հարազատ շեներից:

Վ. Սարգսյան