|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կալիֆոռնիացի քարոզիչ Հարոլդ Քեմպինգը, որը կանխագուշակել էր, թե մայիսի 21-ին աշխարհի վերջն է լինելու, երեկ Օքլենդ քաղաքի «Ֆեմիլի ռադիո» քրիստոնեական ռադիոկայանին ասել է, որ ինքը սխալվել է` մարդկությունը կվերանա հոկտեմբերի 21-ին:
Քեմպինգը, որը նախկին ինժեներ է, մանրամասն նկարագրել էր աշխարհի վերջը. աղետներ, որոնք ավարտվում են հրե գնդի կողմից Երկիր մոլորակի ոչնչացմամբ: Ըստ քարոզչի` դրախտ էր ընկնելու միայն 200 մլն հոգի, երկրագնդի 6,5 մլրդ բնակչությանը ոչնչացում էր սպառնում:
Ի դեպ, սա քարոզչի երկրորդ սխալն է: Մի ապոկալիպսիս էլ նա գուշակել էր 1994-ի սեպտեմբեր 15-ին: