կարևոր
2155 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-04 11:18
Քաղաքական

Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթ է տեղափոխվում Իսրայել

Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթ է տեղափոխվում Իսրայել

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում կուսակցութունը» (ԱԶԿ-AKP) թույլ է տվել Թուրքիայով նավթ տեղափոխել Իսրայել։

Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»  գործակալությունը և նշում, որ Ադանայի Ջեյհան նավահանգստից դուրս գալով  «Seaviolet» 900 մետրանոց լցանավը ավելի քան 1 մլն բարել ադրբեջանական նավթ է տեղափոխել է Իսրայել։ Նշվում է, որ լցանավերը ժամանել են Հորդանանի Աքաբե նավահանգիստ  և  «Bloomberg»-ի հետ զրույցի ընթացքում որոշ աբյուրներ հաստատել են, որ իսրայելական «Paz oil»-ի կողմից գնված նավթի բարելները կհասցվեն Իսրայելի Էյլաթ նավահանգիստ։

Այդ մասին նաև օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Անցյալ շաբաթ Ադանայի Ջեյհան նավահանգստից դուրս եկավ  «Seaviolet» լծանավը և Իսրայել տեղափոխեց 1 մլն բարելից ավելի նավթ։ Բավական չէ Թուրքիայում բողոքի ակցիաներ անելն ու «Թող մեհմետչիկը Գազա գնա» վանկարկելը։ Նրանք ովքեր, որ ցանկանում են մեր մեհմետչիկներին ուղարկել  շրջափակված Պաղեստին, եթե անկեղծ լինեին նախ կդադարեցնեին Թուրքիայով Իրսրայել նավթի հոսքը։ Դա այնպիսի իրավիճակ չէ, որ կարելի լինի ընդունել»,- նշել էր կուսակցության փոխնախագահը։

Նա խնդրել էր մի կողմ թողնել զովացուցիչ ըմպելիքները այստեղ ու այնտեղ լցնելը, սուրճի խանութներում նստելը, շահախնդրությունը և ազնիվ պատասխանել հարցին․ արդյո՞ք Թուրքիայի քաղաքայան վերնախավը թույլ է տվել, որ 1 մլն բարել նավթ ուղարկվի Իսրայելի Էյլաթ նավահանգիստ Ադանայի Ջեյհան նավահանգստով։

Հիշեցնենք՝ օրերս նաև թուրք լրագրող Էրքան Թրուքթենը հրապարակել էր նավերի ամբողջական ցանկը, որոնք Թուրքիայից գնում են դեպի Իսրայել ու տարբեր տեսակի օգնություն ուղարկում իսրայելական ռեժիմին։ Թե՛ Էրդողանի կազմակերպած հանրահավաքի օրը և թե՛ հաջորդ երկու օրերին, Էրդողանը բազմամիլիարդանոց առևտուր է արել Իսրայելի հետ։